Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, և այժմ միջոցներ են ձեռնարկվում եկեղեցու և սինագոգի վրա կրակած գրոհայիններին չեզոքացնելու ուղղությամբ, հայտնում են ռուսական լրատվականները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դերբենտի և Մախաչկալայի եկեղեցիներում հրաձգության հետևանքով սպանվել են քահանան և անվտանգության աշխատակիցը: Քահանայի պարանոցը կտրել են Դերբենտի եկեղեցում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ստացած ծանր վիրավորումից մահացել է Դաղստանի Ոստիկանության բաժնի պետ Մավլուդին Խիդիրնաբիևը:
Այժմ Մախաչկալայի և Դերբենդի մուտքերը փակ են, քաղաքներում ծանր զինտեխնիկա է նկատվում տարբեր փողոցներում մարտական տեսարաններ հիշեցնող կրակոցներ են: