Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Գիտի ու որևէ բառ չի արտասանել». Արթուր Սաքունց

10:36, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
«Գիտի ու որևէ բառ չի արտասանել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն Բագրատ Գալստանյանը գիտի 2008թ․ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների հանդեպ այդ ժամանակվա իշխանության կողմից զանգվածային ահաբեկչության և զոհերի մասին։ Գիտի, ու որևէ խոսք, բառ չի արտասանել դրա հետ կապված։
     Այս հարցի պատասխանը մեկն է․ ինքը դիրքավորվել է հանցագործությունը կատարածներին սատարողների մեջ, և նպատակ է ունեցել, ինչպես նաև այդ հանցագործությունը կատարածները, ոչ թե մեղանչելու, այլ ստեղծել պատկերացում, որ իրենք միակ նման հանցագործություն կատարողը չեն, որպեսզի նման մեղքի միակ կրողի պատկերացումը տրոհեն հանձինս իբր թե այլ նման մեղք ունեցողների գոյությամբ։
     Եվ հենց նման շարժառիթն է մղել իրեն նման պատկերացում ստեղծել հունիսի 12-ին։
     Այո, այդ օրը ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, որի պատասխանատուն իրավապահ մարմիններն են, քաղաքական իշխանությունը։
     Եվ նման զուգահեռներ անցկացնելու միջոցով նույնականացնելու նպատակ հետապնդող մանիպուլիացիաները հերքելու միակ տարբերակը հատուկ միջոցների կիրառման հետևանքով քաղաքացիներին առողջական վնասներ տալու փաստերի հիմքով բազմակողմանի, անաչառ և օբյեկտիվ քննության իրականացումն է, և իրավական գնահատական տալը իրավասու մարմինների ու դատարանի կողմից։
     Այսինքն անպատժելիության վերացումն ու իրական դասեր քաղելն ու իրավապահ համակարգում իրական բովանդակային, արմատական փոփոխություններ կատարելը կարող է կանխել մանիպուլիացիաների ազդեցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքների վերաբերյալ հանրության պատկերացումների վրա, և հստակ ձևավորել կարծիք, որ իրավունքի գերակայության սկզբունքը գերակա է, օրենքի առջև յուրաքանչյուրի հավասար պատասխանատվության սկզբունքը գործում է՝ անկախ նրանից ցուցարար թե ոստիկան, թե իշխանության ներկայացուցիչ։
     Ժողովրդավարության պաշտպանության միակ միջոցը իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումն է, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովումն է»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
4106 | 2
Facebook