Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Միջազգային

«Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին»․ Գալուզին

09:48, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
«Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին»․ Գալուզին

Արևմուտքը Հայաստանի իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանմանը։ Ինչ էլ խոստանան արևմտյան երկրները, որոնք դրդել են Հայաստանի իշխանություններին սառեցնել մասնակցությունը կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանքներ այսօր չկան։ ՀԱՊԿ պոտենցիալի զարգացմանն ուղղված աշխատանքները համակարգված կերպով առաջ են շարժվում։ Ընթանում է ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմների մշակում, կազմակերպության հավաքական ուժերի կարողությունների ամրապնդում՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր՝ կապված Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգության ապխահովման հետ»,- ասել է Գալուզինը։

1561 | 0
Facebook