Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան

17:00, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է:
     Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈՒ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ են, զուգահեռ թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում:
     Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են` ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից»:

1019 | 0
Facebook