Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե՞ չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն». Ալեն Սիմոնյան

15:06, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե՞ չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը՝ կապված իր ելույթի հետ, ասել է. «Համաժողովի անվանումն էր՝ Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա։ Անօրինական բառը հատուկ իջեցրել եմ, որ հանկարծ իրենց հույզերի հետ չխաղամ։ Իմ ելույթի մեջ որևիցե բան չկար, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին, իրենց հայտարարություններին ու ստորագրած պայմանագրերին... Ինչ-որ նոր բան եմ ասե՞լ: Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը ՌԴ-ն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան չի ճանաչել։ Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն»:

Հատված՝ Սիմոնյանի ճեպազրույցից
4480 | 1
Facebook