Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ առաքելությունը կոչված է լրտեսական գործունեություն ծավալելու տարածաշրջանում»․ Զախարովա

14:36, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«ԵՄ առաքելությունը կոչված է լրտեսական գործունեություն ծավալելու տարածաշրջանում»․ Զախարովա

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության իրական դրդապատճառները։ Այդ առաքելությունը կոչված է լրտեսական գործունեություն ծավալելու տարածաշրջանում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»,- ասել է նա։

1420 | 1
Facebook