Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար

10:30, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար

Ամերիկյան օգնությունն Ուկրաինա կհասնի առաջիկա ժամերին։ Ջո Բայդենը ստորագրել է Կիևին բազմամիլիարդանոց փոխառություն տրամադրելու մասին օրենքը, որը նախատեսված է ռազմաճակատում իրավիճակը կայունացնելու համար։

Բայդենը ստորագրել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին օրինագիծը: Ուկրաինայի գումարը կազմում է 61 միլիարդ դոլար։ Բայդենի խոսքով՝ օգնությունն Ուկրաինա կուղարկվի արդեն մի քանի ժամից։ «Դա հրատապ է Ուկրաինայի համար, որը բախվում է Ռուսաստանի կողմից անդադար ռմբակոծությունների։ Այս կարևորագույն օրենքը մեր երկիրն ու աշխարհն ավելի անվտանգ կդարձնի, քանի որ մենք աջակցում ենք մեր ընկերներին, ովքեր պաշտպանվում են ահաբեկիչներից, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, և բռնակալներից, ինչպիսին Պուտինն է»,- ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սենատը հաստատել էր Կիևին տրամադրվող օգնության փաթեթը։

2744 | 0
Facebook