Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան

10:00, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան

Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները, ինչը հանգեցրել է մի շարք տարածքների կորստի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Կիևին ամերիկյան ռազմական օգնության փոխանցումը կսկսվի անմիջապես՝ կորցրած ժամանակը փոխհատուցելու համար»,- ասել է նա։ Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանն առաջիկա շաբաթներին կարող է մարտավարական նոր հաջողությունների հասնել։ Սալիվանը հիշեցրել է, որ Բայդենը փետրվարին կարգադրել էր զգալի քանակությամբ ATACMS հրթիռներ փոխանցել Կիևին։

1732 | 0
Facebook