Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ

09:48, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Փաթելը։

«Մենք ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել են որպես հիմք՝ երկու երկրների միջև սահմանների սահմանազատման համար։ Դա կարևոր քայլ է՝ երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասել է նա։

1111 | 1
Facebook