Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը մի պահ շփոթվեց, կարգի բերեցինք». Բագրատ Սրբազան

01:48, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
«Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը մի պահ շփոթվեց, կարգի բերեցինք». Բագրատ Սրբազան

«Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է: Երևի հանգստացնող միջոցներ են ներարկել: Պիտի այցելենք, տեսնենք` ինչ վիճակում է»,- այս մասին Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ ասաց Բագրատ Սրբազանը։

«Ընդհանուր առմամբ Ոստիկանության գործողությունները կոպիտ և կոշտ էին իրենց գնդապետի գլխավորությամբ: Առաջին իսկ վայրկյանից հարձակվեցին սպառնալիքներով: Այդուհանդերձ, ոստիկանների մեջ կային մարդիկ, ովքեր իրապես խուսափում էին բռնություն կիրառելուց ու բերման ենթարկելուց: Բայց մի զանգված էլ կար, որ աչքի էր ուզում ընկնել, երևի պաշտոնի բարձրացում էր ակնկալում: Նրանց հնարավորություն է տրված` ցույց տալ, թե ինչքան հավատարիմ են ստին ու կեղծիքին, ինչքան ստրուկ են: Մի պահ շփոթվեց, մոլորության մեջ էր։ Մենք էլ ճիշտ ճանապարհի վրա բերեցինք նրան»,- ասաց նա։

Նա նշեց, որ փորձել են նաև իրեն բերման ենթարկել․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը մի պահ մոլորության մեջ էր, շփոթվեց, դե մենք էլ ճիշտ ուղու վրա բերեցինք, կարգի հրավիրեցինք: Նորից մեկ-երկու դեպք եղավ` իմ նկատմամբ, ընդհանուր առմամբ` իմ նկատմամբ հատկապես տեղացի ոստիկանները հարգանքով էին վերաբերում»:

«Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը մի պահ շփոթվեց, կարգի բերեցինք». Բագրատ Սրբազան

Հավելենք, որ Կարեն Հակոբյանը ՀՀ Նախագահի 13.09.2021 թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանության համար» մեդալով:

3306 | 0
Facebook