Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը հանձնվել է վաղուց, բայց հանձնվել է թուրքերին». Իշխան Սաղաթելյան

19:36, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«Նիկոլ Փաշինյանը հանձնվել է վաղուց, բայց հանձնվել է թուրքերին». Իշխան Սաղաթելյան

ՀՀ ինքնիշխանության տարածքում գտնվող տարածքներն առանց հանրաքվեի թշնամուն հանձնելը դավաճանություն է ու պետական հանցագործություն, Հանրապետության հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նա հավաստիացրեց, որ այսօր միայն երթ է լինելու, «ոչինչ չի խանգարում մարդկանց մի քանի օր անց կանչելու հանրահավաքի»:

Դիտարկմանը` դուք 3,5 տարի պայքարեցիք, բայց անարդյունք, Սաղաթելյանը պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում, դադարեցնե՞նք պայքարը: Դեռ ուշ չի: Նիկոլի էս հանձնումների շղթան պետք է ամբողջությամբ հասկանանք և գիտակցենք: Երկիրը փրկելու շանս կա: Նիկոլ Փաշինյանը հանձվել է վաղուց, բայց հանձնվել է թուրքերին:

1171 | 0
Facebook