ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցում խոսվում է Ադրբեջանում անվտանգության աշխատակիցների կողմից անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և այլ չարաշահումների, ինչպես նաև երկրի բանտերում ծանր պայմանների մասին, հաղորդում է ադրբեջանական Turan-ը։ Նշվում է նաև խոսքի ազատության լուրջ սահմանափակումների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի գնահատել այլ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և պատժամիջոցներ կկիրառի այն երկրների դեմ, որոնք խախտում են դրանք: