Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անօրինականը ձեր ու ձեր ղեկավարի գործողություններն են»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

13:06, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«Անօրինականը ձեր ու ձեր ղեկավարի գործողություններն են»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

«Տղե՛րք, լա՞վ եք զգում ձեզ»,- Նոյեմբերյանում դիմելով կարմիր բերետավորներին՝ հարցրեց Բագրատ Սրբազանը: «Շատ լավ է, որ լավ եք զգում, ուրեմն ձեր տներն էլ կգա էդ լավ զգալը»,- ասաց նա։ Դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին՝ հորդորեց չտրվել սադրանքների․ «Եթե կգան գոռալով, ճչալով ինչ-որ բաներ կասեն, ապա իմացեք, որ նրանք այս ամենի հետ կապ չունեն, ներդրված անձ են։ Պետք է կանոնավոր գործել, այլ ոչ թե ցաքուցրիվ»: Այդ ընթացքում ոստիկանները զգուշացնում էին, որ հավաքն անօրինական է, որին ի պատասխան Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց․ «Անօրինականը ձեր ու ձեր ղեկավարի գործողություններն են, մի՛ թելադրեք, երբ ուզենք, այն ժամանակ էլ կգնանք»։

«Անօրինականը ձեր ու ձեր ղեկավարի գործողություններն են»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
2237 | 0
Facebook