Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թշնամու հաջորդ քայլը լինելու է ՀՀ ԶՈՒ կրճատման պահանջը». Վիտալի Մանգասարյան

11:36, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«Թշնամու հաջորդ քայլը լինելու է ՀՀ ԶՈՒ կրճատման պահանջը». Վիտալի Մանգասարյան

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ գործող իշխանության ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված մանր ու միջին անտրամաբանական դեմքեր, իրենց կարճ ուղեղով փորձում են հիմնավորել բաներ, որ նույնիսկ թուրք-ադրբեջանական դիվանագիտական ճակատի մտքով անգամ չի անցել, որ այս կամ այն երևույթը կարելի է նման կերպ հիմնավորել:
     Պարզ է, որ «Տանք, որ Ադրբեջանը չհարձակվի» բանաձևը ի նպաստ Հայաստանի չի՛ աշխատել, չի՛ աշխատում, և չի՛ աշխատելու: Դրանում բազմիցս համոզվել ենք, սկսած Գորիս-Կապան ճանապարհը հանձնելուց, վերջացրած ռազմական գաղտնիք հանդիսացող ականապատ դաշտերի քարտեզների նվիրումով:
     Եթե թշնամուն հաջողվի այս փուլում լուծել հայտնի գյուղերի հարցը, ապա նրանց հաջորդ քայլը լինելու է ՀՀ ԶՈւ կրճատման պահանջը, և այդ նույն անտրամաբանական դեմքերը, իրենց էվրիստիկ ալգորիթմներով փորձելու են հիմնավորել, որ մեզ բանակ պե՞տք է, բանակը կրճատենք, որպեսզի թուրքը Էջմիածին չմտնի»:

1235 | 1
Facebook