Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան օգնության խոշոր փաթեթ է խոստացել Կիևին

10:00, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
Մեծ Բրիտանիան օգնության խոշոր փաթեթ է խոստացել Կիևին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 500 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 620 մլն դոլար) արժողությամբ սպառազինություն, ինչը կդառնա երկրի պատմության մեջ ռազմական օգնության ամենախոշոր փաթեթը, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
     Նշվում է, որ փաթեթը կներառի 400 տրանսպորտային միջոց, 60 մոտորանավակ, հրաձգային զենքի մոտ 4 մլն փամփուշտ, ինչպես նաև ավելի քան 1,6 հազար հարվածային և հակաօդային պաշտպանության հրթիռներ: Ուկրաինային կփոխանցեն նաև «օդ-երկիր» դասի Storm Shadow հրթիռներ, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է մոտ 250 կմ:

1827 | 0
Facebook