Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև

22:54, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման և արդյունքին ուղղված նպատակադրման վրա, հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:

Կողմերն այսօր ոչ միայն խոշոր տրանսպորտային նախագծեր են իրականացնում, ակտիվորեն մասնակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, այլև համագործակցում են տնտեսական, քաղաքական, էներգետիկ, ինչպես նաև հումանիտար ոլորտներում, նշել Է Ալիևը:
     Անհրաժեշտ են Ռուսաստանի և Իրանի միջև երկաթուղու նոր հատվածներ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Պուտինի և Բայկալ-Ամուրի մայրուղու վետերան շինարարների հետ համատեղ հանդիպման ժամանակ:

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանում գոյություն ունի ադրբեջանա-ռուսական սահմանն Ադրբեջանի և Իրանի սահմանին կապող երկաթուղի:

4570 | 0
Facebook