Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞րն է պետականը, ազգայինը». ՔՊ-ական պատգամավոր

18:36, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
«Ո՞րն է պետականը, ազգայինը». ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հին ընկեր ունենք, որը Ոսկեպար-Կիրանց գծի ակտիվ աջակիցներից է։ Վերջերս ինձ մեղադրել է այն բանի մեջ (տեքստը, իհարկե, երկար էր և իմ բառերով կշարադրեմ), որ այս քաղաքական գծի շրջանակում` հաշվի առնելով բոլոր ֆակտորները թե' ներքին, թե' արտաքին, մենք ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի «Միութենական պետություն», և մեղադրել ու միաժամանակ հորդորել է ինձ բանավեճի մեջ չմտնել իր հետ ու որևէ հակափաստարկ չբերել, հավանաբար՝ դե ես մեկ է բան չեմ հասկանում տրամաբանությունից ելնելով: Կարճ ասած` ինքը ճիշտ է և վերջ:
     Քանի որ, այս նույն տրամաբանության մեջ և վերջին իրադարձությունների ֆոնին հիմա էլ դարձել ենք ապազգային և ապապետական տարր, ամենայն անկեղծությամբ խնդրում եմ ինձ բացատրել` ըստ ձեզ, ձեր պատկերացումով, ձեր մտածելակերպով, ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ ո՞րն է ապապետականը, ապազգայինը:
     Կրկնեմ, ամենայն անկեղծությամբ ինձ հետաքրքիր է` ո՞վ ինչպես է հասկանում այս ձևակերպումներն, ո՞ւմ համար ինչ էն սրանք նշանակում, անկախ նրանից` անձամբ ինձ կհամարի ապապետական, ապազգային, թե` հակառակը, թե՝ սաղ իրար հետ միասին:
     հ.գ. հորդորում եմ, եթե կարձագանքեք հարցիս և կարտահայտեք ձեր կարծիքը, անկախ նրանից` ինչպես եք վերաբերում այս կամ այն մարդուն, մեկնաբանություններում պահպանեք կոռեկտությունը:
     Եղեք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
     Կանխավ շնորհակալ եմ
     Հարգանքով`
     ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ»:

2906 | 0
Facebook