Տավուշից լրագրողները հայտնում են՝ թեև նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է այցելի Տավուշ՝ հանդիպելու բանակիչների հետ, սակայն հանդիպումը չեղարկվել է։ Մհեր Գրիգորյանը պատրաստվում է Երևանում ընդունել Տավուշի գյուղապետերին։ Այս պահին լրագրողները շարժվում են Ոսկեպար, որտեղ, բնակիչների տեղեկություններով, վերսկսվել են ականազերծման աշխատանքները։