Wildberries մարքեթփլեյսի հիմնադիր, Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ Տատյանա Բակալչուկը, ընդգրկվել է տարվա ընթացքում «ամենաաղքատացած» միլիարդատերերի թոփ 10-յակում՝ հունվարին Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի պահեստում տեղի ունեցած հրդեհից հետո։
Forbes-ը Բակալչուկի կարողությունը գնահատել է 7,4 միլիարդ դոլար, ինչը 16 տոկոսով պակաս է 2023 թվականի վարկանիշից: Պարբերականի կողմից հարցված փորձագետները ընկերությանը հասցված վնասը գնահատել են 10-20 մլրդ ռուբլի։