Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարոն Ղազարյանի հրավերն ընդունված է». Եսայի քահանա Արթենյան

21:30, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Պարոն Ղազարյանի հրավերն ընդունված է». Եսայի քահանա Արթենյան

Եսայի քահանա Արթենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն Պետրոս Ղազարյանի
     Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռելուց` մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին:
     Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:
     Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
     Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»:

3029 | 0
Facebook