Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարներն ապրիլին հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Այս մասին հայտնում է АПА-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչությանը։
Նշվում է, որ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, և նրանց տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։