Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող է ցեղասպանության զոհերի թիվը միլիոնուկեսից շատ է, կամ քիչ»․ Անդրանիկ Քոչարյան

13:24, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
«Կարող է ցեղասպանության զոհերի թիվը միլիոնուկեսից շատ է, կամ քիչ»․ Անդրանիկ Քոչարյան

Մեջբերելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառուցելու ցեղասպանության իրական հիմքեր և պետք է հստակեցվի ցեղասպանության ենթարկվածների անվանացանկը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին․ իսկ ո՞րն է այդ ամենի նպատակը․ «Նպատակն այն է, որպեսզի ունենանք մեր միլիոնուկես հայրենակիցների հասցեները, տեղերը, կարող է զոհերի թիվը միլիոնուկեսից շատ է, կամ՝ քիչ, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Դա մեզ է պետք, մինչև մեր անկախ պետություն ունենալը այդ գործը պետք է աներ եկեղեցին, սփյուռքի կառույցները և եթե չի արվել՝ պետք է այդ խնդիրն ունենա սկիզբ ու ավարտ, որպեսզի հակառակ կողմը չկարողանա ասի, որ այդպիսի բան չի եղել»,- ասել է Քոչարյանը

«Կարող է ցեղասպանության զոհերի թիվը միլիոնուկեսից շատ է, կամ քիչ»․ Անդրանիկ Քոչարյան
2002 | 1
Facebook