Ամերիկյան ուժերն Իրանի և Եմենի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու սարք և առնվազն 6 բալիստիկ հրթիռ։ Այս մասին X-ի իր միկրոբոլգում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այդ թվում ներառված է բալիստիկ հրթիռը՝ արձակման կայանքի վրա, և 7 անօդաչու, որոնք ոչնչացվել են Եմենի այն շրջաններում, որոնք վերահսկվում են Իրանի կողմից աջակցվող հութիների կողմից»,- հայտնել են ամերիկացի զինվորականները:
CENTCOM-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իսրայելին՝ հետագայում ևս պաշտպանվել «Իրանի վտանգավոր գործողություններից»։