Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

14:48, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Իրանը կիրակի գիշերը հարձակվել է Իսրայելի վրա՝ իր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իբրահիմ Ռաիսին․ «Այս միջոցը, որը Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է, պատրաստվել և իրականացվել է ի պատասխան սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունների՝ ԻԻՀ օբյեկտների ու շահերի դեմ, հատկապես՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակման»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի։

9992 | 0
Facebook