Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերն ու հրետանին հարվածներ են հասցնում Իսրայելին

18:18, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
«Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերն ու հրետանին հարվածներ են հասցնում Իսրայելին

Լիբանանյան «Հեզբոլլահ» իրանամետ կուսակցության զինված թևն ստանձնել է Արևմտյան Գալիլեայում իսրայելական զորքերի դիրքերի վրա հարձակման պատասխանատվությունը։
     Ինչպես նշվում է կազմավորման Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ, զինյալները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Հանիտա բնակավայրում գտնվող իսրայելական բանակի շտաբին հարվածելու համար։ Դրանում ասվում է, որ հրթիռահրետանային կայաններից և հրետանուց կրակ է բացվել նաև «բնակավայրի մերձակայքում թշնամու ուժերի կենտրոնացման ուղղությամբ»։
     «...Ուղիղ հարվածի հետևանքով հակառակորդը կորուստներ է կրել՝ զոհվածների և վիրավորների տեսքով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի ռազմական հրամանատարությունը դեռ չի հաստատել «Հեզբոլլահ»-ի հարձակումը։

6168 | 0
Facebook