Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում մեր աջակցությունն Իսրայելին կլինի երկաթյա»․ Բայդեն

12:06, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
«Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում մեր աջակցությունն Իսրայելին կլինի երկաթյա»․ Բայդեն

Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում մեր աջակցությունն Իսրայելին կլինի երկաթյա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ «իրանցիները սպառնում են Իսրայելին լուրջ հարձակմամբ»։

«Նրանք սպառնում են լուրջ հարված հասցնել Իսրայելին։ Ինչպես ասացի վարչապետ Նեթանյահուին, Իրանի և նրա արբանյակների կողմից այս սպառնալիքների ֆոնին մեր աջակցությունն Իսրայելին երկաթյա է։ Թույլ տվեք ևս մեկ անգամ ասել՝ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը»,- Բայդենի խոսքը մեջբերում է BBC-ն։

2934 | 0
Facebook