Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային 138 մլն դոլարի զինտեխնիկա կվաճառի

10:48, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
ԱՄՆ-ն Ուկրաինային 138 մլն դոլարի զինտեխնիկա կվաճառի

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են Ուկրաինային անհրաժեշտ 138 մլն դոլարի ռազմատեխնիկայի վաճառքը, հաղորդում է AFP-ն։ Ինչպես նշել է անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ամերիկյան գործակալությունը (DSCA), Կիևին շտապ անհրաժեշտ է ընդլայնել իր պաշտպանական հնարավորությունները՝ ռուսական հրթիռային հարձակումների ֆոնին։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Վաշինգթոնը հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր, այդ թվում՝ Patriot համալիրներ և Hawk ԶՀՀ-ներ է տրամադրել Կիևին։

1995 | 1
Facebook