Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը»․ Հրանտ Բագրատյան

11:48, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
«Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը․ «Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։ Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն ընդամենը 140 մլն դոլար։ Լավ է, կարող սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8 մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։ Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի...1 տոկոսը»։

2189 | 1
Facebook