Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անահիտ Ավանեսյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

10:00, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
Անահիտ Ավանեսյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացաել է, որ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Անցած տարի՝ օգոստոսի 2-ին, գրել էինք, որ հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Վերջինս գնացել և հարցաքննվել է որպես վկա ու վերջ։
     Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում էին լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի էր մտել։
     Ըստ էության, այդպես էլ եղավ։ Առաջիկայում Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1689 | 0
Facebook