Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները». ԱԽ քարտուղար

23:18, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
«Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները». ԱԽ քարտուղար

Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել վաղը կայանալիք` ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպուման մասին: Նա նախ հավաստիացրել է, որ Բրյուսելի օրակարգն ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ օրակարագին, և տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չեն քննարկելու: «ՌԴ-ից և Ադրբեջանից մեղադրում են, թե անվտանգության պակտ պետք է ստորագրվի, բայց այդպիսի օրակարգ չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպման նպատակն այս ընթացքում քննարկված օրակարգային բոլոր հարցերն առաջ մղելն է։ Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են»,- նշել է Գրիգորյանը։

«Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և՛ Եվրոմիության հետ, և՛ ԱՄՆ-ի հետ, բայց սա շարունակական պրոցես է, և ես ասեմ, որ և՛ մենք և՛ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատանքներ ունենք անելու այս հարաբերությունների համար»,- շեշտել է Գրիգորյանը։

«Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները». ԱԽ քարտուղար
3488 | 0
Facebook