Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել»․ Նիկոլ Փաշինյան

12:18, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
«Ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հայկական ապրանքներից շատերի՝ ստանդարտներին չհամապատասխանելու մասին, ասել է․ «Մեզ ասում են՝ կառավարությո՛ւն, գնա համաշխարհային շուկաները բացի հայկական արտադրանքի համար, սակայն Հայաստանի ապրանքների համար փակ շուկաներ շատ քիչ կան, այլ բան է, թե մեր ապրանքների ո՞ր հատվածն է համապատասխանում միջազգային ստանդարտներին և մրցունա՞կ են շուկայում։ Այսօր մեր շուկայում սննդամթերքից սկսած ունենք իրավիճակ, երբ վաճառվում են որակի ստանդարտի հետ կապված մեծ հարցեր ունեցող ապրանքներ, կարևոր է՝ ապահովենք ստանդարտին համապատասխանություն»,- ասել է Փաշինյանը՝ շուկայում ապրանքների ստանդարտների սահմանման, ապրանքների որակի բարձրացման պարագայում կանխատեսելով հնարավոր գնաճ։ «Ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու թեման, կասեինք՝ ստանդարտը մեր ինչի՞ն է պետք, խմենք, մեռնենք, պրծնենք: Բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում»,- հավելելէ նա:

2275 | 0
Facebook