Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում

09:48, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում

Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։

Էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Տոկիոյի կենտրոնում:

Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

4098 | 0
Facebook