Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ի կառավարությանը կարևոր ուղերձ ենք հղել»․ Աբդոլլահիան

13:18, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
«ԱՄՆ-ի կառավարությանը կարևոր ուղերձ ենք հղել»․ Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա հարձակումից հետո գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․ «Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ռեժիմի հարձակումից և մի քանի զինվորականների մահից հետո, Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը՝ որպես ԱՄՆ-ի շահերի պաշտպան, կանչվել է Իրանի ԱԳՆ։ Պարզաբանվել են ահաբեկչական հարձակման և իսրայելական ռեժիմի հանցագործության մասշտաբները, ինչպես նաև ընդգծվել է կառավարության պատասխանատվությունը»։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությանը կարևոր ուղերձ է հղվել. «ԱՄՆ-ն, որպես իսրայելական ռեժիմի աջակից, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հավելել է նա:

3674 | 0
Facebook