Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանում «Միր» քարտերի դադարեցումը պայմանավորված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմամբ»․ Պեսկով

14:30, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
«Հայաստանում «Միր» քարտերի դադարեցումը պայմանավորված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմամբ»․ Պեսկով

Հայաստանում «Միր» քարտերի դադարեցումը կապված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ բախվում են Միացյալ Նահանգների կողմից աննախադեպ ճնշումների։ Երկրորդական պատժամիջոցների սպառնալիք, պատժամիջոցների սպառնալիք և այլն: Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը միջոցներ են ձեռնարկում՝ ռիսկերը կանխելու համար։ Դա չի նշանակում, որ մենք չենք շարունակում մեր հայ ընկերների հետ միջոցներ ձեռնարկել՝ մեր սեփական ռիսկերը կանխելու համար»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։

3379 | 0
Facebook