Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ մեքենաների ներմուծման համար վճարման նոր կանոնները

10:24, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ մեքենաների ներմուծման համար վճարման նոր կանոնները

Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման վճարման չափի հաշվարկման նոր կարգը: Այժմ ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն օգտահանման վճարի կազմում:

Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներկրում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված տրանսպորտային միջոցները, և նրանց համար, ովքեր Ռուսաստանում անցնում են այդ ընթացակարգը բոլոր անհրաժեշտ հարկերի և տուրքերի վճարմամբ, նշել է ՌԴ կառավարությունը։ Այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից մեքենաներ են ներմուծում անմիջապես Ռուսաստանում մաքսազերծման ընթացակարգով, ոչինչ չի փոխվի։

Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է պարտադիր իրականացվի Ռուսաստանում։

4401 | 0
Facebook