Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լավրովը սխալվում է»․ Անդրանիկ Քոչարյան

13:24, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
«Լավրովը սխալվում է»․ Անդրանիկ Քոչարյան

«Սխալվում է պարոն Լավրովը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։ «ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին, հակառակ դեպքում՝ ՀՀ իշխանությունները իշխանություն չէին լինի ընդհանրապես»,- հավելել է ՔՊ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, որտեղ ասվում է, որ 102-րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, Քոչարյանը նշել է, որ իրական երաշխիքը ՀՀ ժողովուրդն է․ «Բազան լրացնում է մեր անվտանգային համակարգի որոշ սեգմենտ և դա շատ կարևոր է»։

6366 | 0
Facebook