Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո, Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան ասել է ̀«Ռուսատոմ սերվիսի» («Ռոսատոմ» պետկորպորացիայի վերանորոգման-շահագործման ձեռնարկություն) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։
Նրա խոսքով՝ 2036 թվականից հետո կայանի հետ թե ինչ կլինի, հայկական կողմը կորոշի։
Կան մի քանի սցենարներ, այն կարող է դադարեցվել, շահագործումից հանելու աշխատանքներ են սկսվել:
«Մյուս կողմից, հայկական կողմը կարող է որոշել մշակել նաև նոր ժամանակաշրջան: Ռուսաստանում նման օրինակներ կան՝ Նովովորոնեժի և Կոլյան բլոկները երկարացվել են (ծառայության ժամկետը) մինչև 60 տարի: Հայկական կայանը, եթե չեմ սխալվում, 50 տարեկան է։ Վորոնեժի և Կոլյան բլոկների մի մասում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի նոր երկարաձգման ուղղությամբ»,-ասել է Սալկովը։
Հետազոտությունը, նրա խոսքով, պետք է պատասխանի այն հարցին, թե դեռ կա՞ նման ռեսուրս, թե՞ ոչ։ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա:
Իր հերթին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ նման սցենար դեռևս չի դիտարկվում, և Հայաստանը կհասցնի նոր բլոկ կառուցել մինչև այդ ժամանակաշրջանը:
«Բայց, իհարկե, մենք կարող ենք կայանի ռեսուրսը երկարացնել գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ: Իսկ հիմա, նախնական գնահատականներով, կայանի ռեսուրսը գնահատվել է մինչև 2039 թվականը: Այսինքն, դրանք բոլոր այն անփոխարինելի տարրերն են, որոնց համար կա հիմնավորում, որ իրենք մինչև այս տարի կարող են աշխատել»,- ասել է Մարտիրոսյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: