Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

10:24, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկուշաբթի պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
     Նշվում է, որ նախատեսված են Կոբախիձեի երկկողմ բանակցությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև նրանք կշարունակեն հանդիպումը ընդլայնված ձևաչափով:
     Երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
     Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

1619 | 0
Facebook