Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները պարզաբանում են պահանջում». Զախարովա

23:36, չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ.
«Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները պարզաբանում են պահանջում». Զախարովա

Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները հստակեցման ու պարզաբանման կարիք ունեն․ ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը և, ընդհանուր առմամբ, կառավարությունը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

2251 | 0
Facebook