Իմաստ չունի նույնիսկ խոսել երկարատև և ամուր խաղաղության մասին, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել իր ինքնիշխանությունը, քանի դեռ չի վերադարձել Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ներառյալ՝ Ղրիմ։ Այս մասին TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Այսօր Ռուսաստանն, անշուշտ, հակառակորդ է։ Կրեմլյան ռեժիմը հակառակորդ է։ Ինչպես միշտ ասել եմ, մենք պատերազմ չենք վարում Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ, և մենք աջակցում ենք Ուկրաինային»: