Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը TikTok-ում հրապարակել է իր և նախկին ՊՆ նախարարի նամակագրությունը

00:12, չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ.
Նիկոլ Փաշինյանը TikTok-ում հրապարակել է իր և նախկին ՊՆ նախարարի նամակագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ի իր էջում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ նամակագրություն է հրապարակել՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը» վերտառությամբ։

Հրապարակված տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ Նիկոլ Փաշինյանին առողջություն է մաղթում և նշում «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»։ Հրապարակումից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը՝ 09:38-ին:

«Լուրջ խոսակցություն պետք է ունենանք։ Պիտի բացատրություն տաք՝ հանրային։ Ինչ է տեղի ունեցել»,- տեսանյութում երևում են նաև վարչապետի այս հաղորդագրությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է որոշել ազատել Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից․ «Եղել է գլխավոր շտաբի պետի տեղակալ, եղել են 2021 թվականի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ ղեկավար, եղել են նույն թվականի նոյեմբերի իրադարձությունները։ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ ու հանդարտ է, մինչդեռ իր զեկույցում այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք և դիրքեր վերցրել։ Կարապետյանը, լինելով նախարար, կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի»:

Ավելի ուշ Արշակ Կարապետյանը հերքեց Փաշինյանի մեղադրանքները:

10182 | 4
Facebook