Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՆ-ն՝ 9 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

16:06, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
ԱՆ-ն՝ 9 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

Արարատի մարզի բնակիչ` 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։
     Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:
     Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։
     Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։
     50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։
     Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։
     Ի պատասխան մամուլի հրապարակումների` հայտնում ենք, որ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
     Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
3170 | 0
Facebook