Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոտ 40 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել». Անահիտ Ավանեսյան

13:18, հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ.
«Մոտ 40 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել». Անահիտ Ավանեսյան

Էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ քաղաքացիների և դեղատների աշխատակիցների բողոքների վերաբերյալ լրագրողները դիմեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Համակարգը նորմալ աշխատում է, իհարկե ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում է նաև ընթացիկ տեղեկատվության պակաս, համակարգից օգտվելու որոշակի բարդություն։ Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքները, խնդիրները, որոնց արագ լուծումներ են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը և ամենօրյա ռեժիմով պատասխանում ենք դրանց։ Արդեն մոտ 40 000 դեղատոմս է դուրս գրվել, այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է»,- ասել է Ավանեսյանը։

1289 | 0
Facebook