Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էսօր իմ օրն ա եկել խոսելու». Միհրան Պողոսյան

20:00, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
«Էսօր իմ օրն ա եկել խոսելու». Միհրան Պողոսյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին «Մեդիահաբ»-ի թղթակիցը անհարմար հարցեր ուղղեց. «Դուք համարվում եք սկանդալային գործիչ, վերջինը կոկայինի դեպքն էր: Ձեր մասին շատ է գրվել` էլ օֆշորային սկանդալ, էլ արդարադատության նախարարների հետ յոլա չգնալ, մեկին ծեծում եք, մյուսին կոպտում եք, հանում եք սենյակից, էն 4-րդին, իհարկե, ծաղիկներով դիմավորեցիք, դա բացառություն էր: Դրանից հետո պատգամավոր դարձաք, քրեական գործեր, հետո` Մոսկվա: Էս ամեն ինչը ձեր շուրջը որ կա, ինչպե՞ս եք կարողանալու հանրությանը համոզել, որ իրականում ձեր կերպարն այդպիսին չէ»:

«Ձեր ասածների մեջ բազում անճշտություններ կային: Էսօր իմ օրն ա եկել խոսելու: Նախկինում շատ բան չեմ կարողացել խոսել, որովհետև լինելով իշխանության մեջ` ամեն ինչ չի, որ պետք է և կարող ես հանրայնացնել: Մենք 10 տարում կարողացել են ստեղծել աշխատող կառույց»,- ասաց Միհրան Պողոսյանը: «Իմ անձի շուրջ զրույցները նորմալ են, որովհետև ես հարկադրանք կիրառող կողմն էի, ես մշակույթի նախարար չէի, հարկադրանքը մարդկանց դուր չի գալիս»,- բացատրեց նա:

4429 | 0
Facebook