Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստեղծվել է խառնաշփոթ». Իվետա Տոնոյան

11:24, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
«Ստեղծվել է խառնաշփոթ». Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին երկու օրերի ընթացքում ես ստանում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ՝ կապված մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ։ Մեղմ ասած ստեղծվել է խառնաշփոթ (շատ մեղմ ասած), որից դժգոհում են քաղաքացիները, բժիշկները, դեղատները, բոլորը։ Թե ով է գոհ՝ անկեղծորեն չգիտեմ։
     Բայց այս պահին, ես չգիտեմ իմ անելիքը։ Մարդկայնորեն հասկանում եմ մեր քաղաքացիներին, ովքեր դժվար վիճակներում հայտնվելիս հաճախ են դիմում Գագիկ Ծառուկյանին, և հաճախ են ստանում օգնության ձեռք, բայց այս դեպքում մենք չունենք որևէ լծակ։ Կարգը ներդնողը և լծակներ ունեցողները լրիվ ուրիշ մարդիկ են։
     Բայց մի բան ակնհայտ է. ռեֆորմները, նորամուծությունները պետք է մարդկանց կյանքը լավացնեն, կյանքը հեշտացնեն, ոչ թե՝ բարդացնեն, ու նոր խնդիրներ առաջացնեն»:

Աղբյուրը` Իվետա Տոնոյան
4047 | 1
Facebook