Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եվրոմիությունը մի 200 միլիոն դոլար տվել, ասել է արեք, անում են». Արթուր Գևորգյան

22:54, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
«Եվրոմիությունը մի 200 միլիոն դոլար տվել, ասել է արեք, անում են». Արթուր Գևորգյան

«Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի հիմնադիր-տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեղատոմսերի մասով։
     _Ամենաքիչը շտապ օգնության ահազանգերը կբազմապատկվեն մի քանի անգամ։ Շտապի բժիշկը տեղում կարող է (ենթադրվում է) նշանակել կամ պտի կարողանա։ Ամեն դեպքում հիվանդը դեղ չունի, կզանգի կկանչի:
     _Դրսից դեղերի ներկրումը (կապ չունի ՀՀ ում օֆիցիալ է, թե ոչ) ահռելի թափ է ստանալու։
     _ Որ բժիշկը մուտք ունեցավ դեպի համակարգ, դեղատոմս է դուրս գրելու, կապ չունի դա իր նեղ մասնագիտականի հետ կապված է, թե ոչ (գինեկոլոգը էնտերոլոգիայի):
     _ Կոռուպցիոն սխեմաներ։ Իսկ դեղերի առևտուրը ոտքից գլուխ կոռուպցիա է։
     _ Վիճակագրական պատկեր, անձի գաղտնիքի իրավունքի խախտում։ Թեպետ սա արվում էր զեղչի քարտերի միջոցով:
     _ Հիվանդատերը չի կարողանալու օրինավոր ճանապարհով ձեռք բերել ասենք քիմիաթերապիայի դեղորայք, ու բավարարվելու են շուկայի առաջարկով։
     Դե հմի Եվրոմիությունը մի 200 միլիոն դոլար տվել, ասել է արեք, անում են։
     Մենք հեչ»:

3981 | 0
Facebook