Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. նախագիծն ընդունվեց

12:48, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. նախագիծն ընդունվեց

Կառավարության նիստում քննարկվել ու ընդունվել է որոշման նախագիծը, ըստ որի՝ մարտի 1-ից ավելի քան 400 դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով: Մասնավորապես, նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային տարբերակով: «Ընդհանուր թվաքանակից այս պահին մենք փակում ենք մոտ 20 տոկոս դեղարայքների ցանկը, որոնք պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմոսով»,- ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

1865 | 1
Facebook