France 24-ի թղթակիցը հարցազրույցի ընթացքում հարց հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` արդյո՞ք վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն և այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ և մենք այդ ավանդույթների շրջանակում ենք»,- պատասխանեց Փաշինյանը: