Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանը խնդրեց օրակարգից հանել փաստաթուղթը` կապված առաջիկա խաղաղության կնքման հետ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

22:24, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
«Երևանը խնդրեց օրակարգից հանել փաստաթուղթը` կապված առաջիկա խաղաղության կնքման հետ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, նշվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի` «International Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում։

«ՀԱՊԿ-ն պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի ամփոփիչ մասում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը` կապված առաջիկա խաղաղության կնքման հետ: Բաքվի հետ պայմանագիրը, միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, բազմակողմ շփումները Երևանում ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից»,- նշել է Թասմագամբետովը։

5754 | 1
Facebook