Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչո՞ւ է ձեր դեսպանն Ադրբեջանում կիրառում «հակաահաբեկչական գործողություն» եզրույթը». հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային

21:18, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ.
«Ինչո՞ւ է ձեր դեսպանն Ադրբեջանում կիրառում «հակաահաբեկչական գործողություն» եզրույթը». հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային

Այսօր երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայ լրագրողը հարց հղեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային` տարակուսություն հայտնելով Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի կողմից կիրառված մի շարք արտահայտություններին, մասնավորապես` հակաահաբեկչական գործողություն» ձևակերպմանը: «Ինչ ահաբեկիչների մասին է խոսքը գնում, եթե այդ տարածքում ձեր խաղաղապահներն են վերահսկում»,- հարցրեց լրագրողը:

Մարիա Զախարովային հարցն անկհայտորեն դուր չեկավ, նա կոչ արեց նույն մանրազնինությամբ հետևել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցներին ու հայտարարություններին: «Ռուս խաղաղապահ կոնտինգենտն այս տարիների ընթացքում բարեխճորեն կատարել է իր պարտականությունները: Հենց ռուս խաղաղապահներն են կարողացել 2023 թվականին հասնել կողմերի միջև զինադադարի: Նրանք են, որ լայնածավալ հումանիտար օգնություն են ցուցաբերել: Եթե չեք նկատել, թե որտեղ են հիմա ահաբեկիչները, ուրեմն ուժայիններն ու խաղաղապահները վատ չեն կատարել իրենց գործառույթը:

Փառք տվեք աստծուն, որ նրանց չեք տեսնում ու չեք լսում, պետք է դադարեցնել այս բանավոր լարախաղացությունը, սա բոլորին է վերաբերում: Ուշադիր եղեք բառերի հանդեպ»,- հորդորեց Զախարովան:

«Ինչո՞ւ է ձեր դեսպանն Ադրբեջանում կիրառում «հակաահաբեկչական գործողություն» եզրույթը». հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային
6824 | 1
Facebook